«Մոսսադի» ղեկավարն Իրանի վերաբերյալ բանակցություններ կվարի ԱՄՆ-ում․ Axios

Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսսադի» ղեկավար Դավիդ Բարնեան բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆի հետ՝ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդել է Axios-ը։


Բարնեան ուրբաթ օրը ժամանել է Մայամի։ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկկողմ խորհրդակցություններ են նախատեսված Իրանում բողոքի ցույցերի և Վաշինգտոնի կողմից Իսլամական Հանրապետությանը հնարավոր հարվածի վերաբերյալ։


Axios-ի տվյալներով՝ Բարնիայի այցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցից հետո։ Նեթանյահուն խնդրել է ամերիկացի առաջնորդին հետաձգել Իրանի դեմ հարվածը։