ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Հոկտեմբերի 4-ին հանդիպել եմ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
Մտքեր ենք փոխանակել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրադրության և Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:
Անդրադարձել ենք նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: