ՆԱՏՕ–ն Գրենլանդիայի հարցով բանակցում է ԱՄՆ–ի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Գրենլանդիայի հարցով բանակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Sky news»-ը:


ԱՄՆ նախագահը նաև իրեն անվանել է «մաքսատուրքերի արքա»՝ սպառնալով նոր տուրքեր սահմանել այն երկրների դեմ, որոնք համաձայն չեն իր պահանջների հետ:


Գրենլանդիան մտնում է Դանիայի թագավորության կազմի մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ կղզին պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա՝ վկայակոչելով ազգային անվտանգության համար դրա ռազմավարական կարևորությունը:


Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ ակնկալում են հարգել իրենց տարածքային ամբողջականությունը: ԵՄ անդամ երկրները հունվարին քննարկել են հնարավոր արձագանքը, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները Գրենլանդիայի նկատմամբ իրական լինեն։