Չինաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի այսպես կոչված «չինական սպառնալիքի» օգտագործումը՝ որպես սեփական շահերը առաջ մղելու պատրվակ։ Նա այդ մասին ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Գո Ցզյակունի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ շաբաթ օրը հնչեցրած հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ՝ Գրենլանդիայի հարցում նրանց դիրքորոշման պատճառով։ Նախատեսվում է, որ մաքսատուրքը ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից և կկազմի 10 տոկոս, իսկ հունիսից կբարձրանա մինչև 25 տոկոս։
Պեկինը, արձագանքելով այդ հայտարարություններին, ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Չինաստանի անունը օգտագործելուց՝ միջազգային հարցերում սեփական քաղաքական և տնտեսական նպատակները արդարացնելու համար։