ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


 

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (բուք) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանների Երասխ-Զանգակատուն հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 

Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։


 

Ստեփանավանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 

Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 


Սյունիքի (բացի Մեղրի և Ագարակ քաղաքներից), Արարատի, Տավուշի, Արմավիրի և Լոռու մարզերում, Եղվարդի, Աբովյանի, Անիի, Արագածի տարածաշրջաններում և Եղեգնաձոր, Վայք քաղաքներում տեղում է ձյուն։


 

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է։


 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։