Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ն ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ունենք զենք, որի մասին ոչ ոք չգիտի։ Հավանաբար
լավ կլիներ ոչ մեկին այդ մասին չպատմել, բայց մենք ունենք զարմանալի զենքեր»,- ասել
է նա NewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով լրագրողի հայտարարությունը,
որ Վենեսուելայում ռազմական գործողության ժամանակ օգտագործվել է ինչ-որ ձայնային զենք։
ԱՄՆ վարչակազմի ղեկավարը չի բացահայտել հիշյալ զենքի
մանրամասները։