Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հունվարի 27–ը Հիշատակի և խոնարհումի օր սահմանելու օրենքը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:


Այդ մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։


Հիշեցնենք՝ համապատասխան օրինագիծն Ազգային ժողովն ընդունել էր երեկ՝ հունվարի 20-ին։


Որպես նախագծի հիմնավորում նշվում է, որ չկա հատուկ օր` նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։