Դոնալդ Թրամփը կարող է շարունակել ղեկավարել իր կողմից ստեղծված Խաղաղության խորհուրդը նույնիսկ Սպիտակ տունը լքելուց հետո, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրին։
Աղբյուրը պարզաբանել է, որ Խորհրդին նախագահի պաշտոնում Թրամփը կարող է մնալ այնքան ժամանակ, մինչև ինքն անձամբ չհրաժարվի այդ պաշտոնից։ Նա հավելել է, որ հաջորդ նախագահը կարող է Խորհրդում նշանակել իր թեկնածուին, որն այդտեղ կներկայացնի Միացյալ Նահանգները։
Հարցին՝ 1 միլիարդ դոլարի վճարը հանդիսանո՞ւմ է Խաղաղության խորհրդի «մուտքի տոմս», Bloomberg-ի աղբյուրը բացասական պատասխան է տվել։ Նա պարզաբանել է, որ այն երկրներին, որոնք զգալի ներդրումներ են կատարում նախագծերում և ցանկանում են պահպանել իրենց դերը վերահսկիչ մարմնում, թույլ կտրվի մնալ կազմում մշտական հիմունքներով։ Նա լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։