Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները․ Թրամփ

Դավոսում մեկնարկել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս:


Թրամփը մինչ ստորագրումը ելույթ է ունեցել, խոսել իր՝ որպես «խաղաղություն բերող» նախագահ արած քայլերի մասին: Որպես օրինակներից մեկը նա նշել է հայ-ադրբեջանական կարգավորումը ևս:


«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները»,- ասել է Թրամփը:


Նշենք, որ կազմակերպության կանոնադրության ստորագրումը սպասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։