ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցնում է անդամակցությունը ԱՀԿ-ին. ի՞նչ հետևանքներ կունենա Թրամփի որոշումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)՝ չնայած նախազգուշացումներին, որ այդ քայլը կարող է լուրջ հարված հասցնել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ գլոբալ առողջապահական համակարգին։


Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս որոշումը հակասում է նաև ամերիկյան օրենսդրությանը, ըստ որի Վաշինգտոնը պարտավոր էր կազմակերպությանը վճարել շուրջ 260 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես անդամավճար և կուտակված ֆինանսական պարտավորություններ։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան հրամանագրով հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա ԱՀԿ-ից իր նախագահության առաջին օրը՝ 2025 թվականին։ Սակայն ԱՄՆ օրենքի համաձայն՝ կազմակերպությունից դուրս գալու մասին անհրաժեշտ է նախազգուշացնել առնվազն մեկ տարի առաջ և ամբողջությամբ վճարել բոլոր պարտադիր վճարումները մինչև դուրս գալը։