«Սուրբ Աստվածամայր»-ում մեկնարկել են կենտրոնի կառուցումից ի վեր ամենամասշտաբային վերանորոգումը և վերազինումը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․


«Սիրելի երևանցիներ,


Ձեզ համար որակյալ առողջապահական ծառայությունների ապահովումը մեր առաջնահերթությունն է։


2023 թվականից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մեկնարկել են կենտրոնի կառուցումից ի վեր իրականացվող ամենամասշտաբային վերանորոգման և վերազինման աշխատանքները, որոնք ուղղված են երեխաների ու նրանց ծնողների համար բարեկարգ, հարմարավետ և վստահելի միջավայրի ստեղծմանը։


Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է կատարում բուժհաստատությունների զարգացման մեջ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա ժամանակակից և որակյալ բժշկական սպասարկում»։