Պետքարտուղար Ռուբիոյի ելույթը Սենատում. ի՞նչ երաշխիքներ կստանա Կիևը պատերազմից հետո

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնությունն արդեն ձեռք է բերվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև։


«Այժմ շատ խոսակցություններ կան անվտանգության երաշխիքների մասին, և դա մի հարց է, որի շուրջ արդեն կա ընդհանուր համաձայնություն, եթե խոսենք Ուկրաինայի մասին», — նշել է Ռուբիոն։


Պետքարտուղարը հստակեցրել է, թե ինչպես է գործնականում տեսնում այդ երաշխիքների իրականացումը.


Երաշխիքները հիմնականում ենթադրում են եվրոպական զորքերի սահմանափակ կազմի տեղակայում Ուկրաինայում։ Խոսքը նախևառաջ ֆրանսիական և բրիտանական ստորաբաժանումների մասին է։


Միացյալ Նահանգները չեն ուղարկի սեփական զորքեր ցամաքային գործողությունների համար, սակայն կտրամադրեն հետագա աջակցություն և անվտանգության քաղաքական երաշխիքներ։ Սա կարող է ներառել ռազմական տեխնիկայի մատակարարում, հետախուզական տվյալների փոխանակում և տնտեսական օգնություն։