Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է Model S-ի և Model X-ի արտադրությունը դադարեցնելու որոշման մասին։
Նա այս հայտարարությունը արել է ներդրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ ըստ The Guardian-ի։
Նա ասել է, որ «մի փոքր տխուր է, բայց իսկապես ժամանակն է դադարեցնել Model S-ի և Model X-ի նախագծերը»։
Մասկը նաև խոստացել է շարունակել աջակցել առկա սեփականատերերին, «քանի դեռ նրանք օգտագործում են իրենց մեքենաները»։ Մոդելների արտադրությունը նախատեսվում է դադարեցնել 2026 թվականի երկրորդ եռամսյակում։
Ներդրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ Մասկը հայտարարել է, որ Ֆրեմոնտում (Կալիֆոռնիա) գտնվող գործարանը այնուհետև կվերածվի Optimus մարդանման ռոբոտների արտադրության։
Վերջինիս գնահատմամբ՝ գործարանը երկարաժամկետ հեռանկարում կկարողանա տարեկան արտադրել մինչև 1 միլիոն ռոբոտ։
«Ժամանակն է փոխել ուղղությունը և շարժվել դեպի ապագա»,- ընդգծել է Մասկը՝ մեկնաբանելով ընկերության ռազմավարական ծրագրերը։