Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան անօրինական և համառորեն հրաժարվել է հավաստագրել Gulfstream 500, 600, 700 և 800 ինքնաթիռները, որոնք երբևէ ստեղծված ամենամեծ և տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ինքնաթիռներից են։
ԱՄՆ առաջնորդը պատճառաբանել է, որ չեղյալ է հայտարարվում Bombardier Global Express-ի և Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը, քանի դեռ Gulfstream-ը՝ ամերիկյան խոշոր ընկերությունը, լիովին հավատարմագրված չէ, ինչպես պետք է լիներ տարիներ առաջ։
Սպիտակ տան ղեկավարի հայտարարության համաձայն՝ եթե այս իրավիճակն անմիջապես չշտկվի, նախատեսվում է Կանադայից ԱՄՆ-ին վաճառած բոլոր ինքնաթիռների համար սահմանել 50% մաքսատուրք։
