Հանրապետության մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


 

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:


 

Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։


 

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։


 

Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։


 

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։