Բրիտանացի գիտնականները եկել են եզրակացության, որ չիայի սերմերն օժտված են հատկություններով, որոնք կարող են փոխարինել «Օզեմպիկ» (Ozempic) դեղամիջոցի կիրառմանը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այս սերմերն ունակ են նվազեցնել ախորժակը և պաշտպանել օրգանիզմը վնասակար բորբոքային գործընթացներից։
Չիայի սերմերն ուժեղացնում են հագեցվածության զգացումը՝ գործելով GLP-1 հորմոնի նման (ճիշտ այնպես, ինչպես «Օզեմպիկը»)։ Սերմերի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է ուղեղը և օրգանիզմը խորը վերամշակված մթերքների (հագեցած ճարպեր, շաքար) բացասական ազդեցությունից։
Ոչ առողջ սնունդը բարձրացնում է այն սպիտակուցների մակարդակը, որոնք բջիջներում բորբոքում են առաջացնում, իսկ չիայի սերմերը թուլացնում են այդ էֆեկտը։
Փորձագետները նշում են, որ չիայի սերմերը հարուստ են երկու հիմնական բաղադրիչով. Բարելավում է մարսողությունը և ապահովում տևական հագեցվածություն։ Նվազեցնում են բորբոքումները և փոքրացնում նյութափոխանակության խանգարումների ռիսկը։