Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունվարի 31-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Սուրեն Ա․-ի վարած, Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի և 37-ամյա Կարեն Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, ավտոմեքենաների անվադողերը եղել են ձմեռային։