Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը Ռուսաստանի անվտանգության հստակ երաշխիքների առկայությունն է, սակայն Արևմուտքում նախընտրում են այդ մասին չխոսել։
«Յուրաքանչյուրի համար բացարձակապես հասկանալի է, որ Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը Ռուսաստանի անվտանգության հաստատուն երաշխիքի առկայությունն է», — ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին։
Գրուշկոն պարզաբանել է Մոսկվայի տրամաբանությունը, որը հիմնված է «անվտանգության անբաժանելիության» սկզբունքի վրա.
Եթե Մոսկվան վստահ լինի, որ Ուկրաինայի տարածքը չի վերածվի Ռուսաստանի անվտանգության համար սպառնալիքների «պլացդարմի», ապա Ուկրաինայի անվտանգությունը նույնպես կապահովվի։
Ռուսաստանը դժգոհություն է հայտնում, որ արևմտյան երկրները քննարկում են միայն Կիևին տրվող երաշխիքները՝ անտեսելով Մոսկվայի մտահոգությունները ՆԱՏՕ-ի ընդլայնման և ռազմական ենթակառուցվածքների վերաբերյալ։