Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Հայ ֆիդայինների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Արայիկ Ի.-ն, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։