Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրախորհրդի ղեկավարները հանդիպում կունենան Գրանադայում՝ չնայած Ադրբեջանի նախագահի՝ հանդիպման մասնակցությունից մերժմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
«Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպումը կկայանա՝ քննարկելու համար ներկա իրավիճակը, հասկանալու, թե ինչ կարող է անել ԵՄ-ն, գնահատելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի հեռանկարները։ Բացի դրանից, կողմերը կքննարկեն նաև ԵՄ-Հայաստան օրակարգի առաջընթացին և խորացմանն ուղղված գործնական միջոցներ»,- ասել է նա։