ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայում Իրանի հետ բանակցությունների անցկացումը համարում էին համաձայնեցված, սակայն այժմ ընթանում են նոր վայրի և ձևաչափի մշակման աշխատանքներ։
«Մենք կարծում էինք, որ ունենք բանակցությունների համաձայնեցված հարթակ Թուրքիայում, որը ձևավորվել էր մի շարք գործընկերների մասնակցությամբ, ովքեր ցանկանում էին ներկա գտնվել և լինել այդ գործընթացի մաս։ Սակայն երեկ ես հակասական հաղորդագրություններ տեսա Իրանի կողմից այն մասին, որ նրանք չեն համաձայնել դրան։ Այնպես որ, այս հարցը դեռ մշակվում է», — ասել է Ռուբիոն Պետդեպարտամենտում կայացած միջոցառման ժամանակ։
Ըստ Axios պարբերականի տվյալների՝ բանակցությունները կարող են տեղափոխվել Օման։ Թեհրանն առաջադրել է հետևյալ պայմանները.
Իրանը ցանկանում է խոսել բացառապես ԱՄՆ-ի հետ՝ առանց արաբական և մուսուլմանական երկրների ներկայացուցիչների (դիտորդների) մասնակցության։
Թեհրանը պահանջել է փոխել առաջիկա ուրբաթ օրը նախատեսված հանդիպման պայմանները։