Արարատ Միրզոյանը ԱՄԷ ԱԳ նախարարի հետ համագործակցության հարցեր է քննարկել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։


Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցեր։


Երկուստեք ընդգծվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Այս համատեքստում ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկվել են առևտրատնտեսական ու գործարար կապերի, ներդրումային ծրագրերի խթանման տարբերակներ, որոնց արդյունավետ իրացմանը կարող են նաև նպաստել վերջին տարիներին ուղիղ չվերթների աճող քանակն ու զբոսաշրջության ծավալները։