Թրամփը մանրամասներ է հայտնել Չինաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են բազմաթիվ կարևոր թեմաներ, այդ թվում՝ առևտուրը, ռազմական հարցեր և ապրիլին իր՝ Չինաստան կատարելիք այցը։


Այս մասին Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social հարթակում կատարած գրառման մեջ։


Նրա խոսքով՝ քննարկման թեմաներից են եղել նաև Թայվանը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի հետ կապված ներկայիս իրավիճակը, Չինաստանի կողմից Միացյալ Նահանգներից նավթի և գազի, լրացուցիչ գյուղատնտեսական արտադրանքի գնումը, ինչպես նաև ինքնաթիռների շարժիչների մատակարարումները և բազմաթիվ այլ թեմաներ, որոնք Թրամփը դրական է գնահատել։ 


Նա կարևորել է Չինաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը՝ համոզմունք հայտնելով, որ իր նախագահության հաջորդ երեք տարիների ընթացքում շատ դրական արդյունքներ կլինեն։