ԱՄՆ փոխնախագահի հրապարակած մեծ թվերը պետք է կոնկրետացվեն և դարձվեն կոնկրետ նախագծեր. վարչապետ

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից ստացանք այն, ինչ սպասում էինք, սակայն այցի մթնոլորտը շատ ավելի դրական ստացվեց, քան սպասում էինք: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի խոսքով՝ սա արդյունքն է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության: «Այնպիսի վառ քաղաքական գործչի այցը, ինչպիսին է Ջեյ Դի Վենսը, Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում»,- նշեց վարչապետը:


Ինչպես ասաց Փաշինյանը՝ քննարկումներ կան թվերի հետ կապված. «Միացյալ Նահանգների փոխնախագահը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս այդ մեծ քաղաքական կամքը՝ աջակցելու ՀՀ-ին ներդրումներ իրականացնելու: Մեծ թվերը պետք է կոնկրետացվեն և դարձվեն կոնկրետ նախագծեր»: