Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում այցելել է հայտնի ճապոնացի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ:
Նախագահ Սարգսյանը Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամում հանդիպում է ունեցել տնօրեն Ջունեցու Կոմացուի և Էիչի Շիբուսավայի ծոռան՝ Մասահիդե Շիբուսավայի հետ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանը այցը կարևոր է համարել մեր երկրի համար: Ողջ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտության հայտնելով ժամանակին Էիչի Շիբուսավայի և նրա հիմնադրամի կողմից հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ նախագահը նշել է, որ Ճապոնիան օրինակ է մեզ համար.
«Դուք ևս, որպես ազգ, դժվարին ժամանակներ եք ապրել, ունեցել եք կորուստներ, երբեմն մտածել եք, որ ամեն ինչ կորցրել եք, իսկ հետո վերականգնվել եք և կառուցել եք ձեր հայրենիքը: Հուսով եմ՝ նոր էջ կսկսենք հայ-ճապոնական հարաբերություններում, որը կենտրոնացած կլինի ապագայի, նոր տեխնոլոգիաների, նոր ուղիների վրա: Հենց այս առաքելությամբ եմ ես այստեղ»:
Տեսանյութն՝
այստեղ