Հանուն իշխանություն ստանալու հարմարեցնել սահմանադրությունը՝ հակաժողովրդավարական և հակաիրավական վարքագծի ցայտուն օրինակ․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 

Հանուն իշխանություն ունենալու կամ ստանալու հարմարեցնել սահմանադրությունը՝ արատավոր,  հակաժողովրդավարական և հակաիրավական վարքագծի ցայտուն օրինակ:


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ 


Նշենք, որ գործող օրենսդրությամբ  ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել ո՛չ վարչապետի թեկնածու, ո՛չ էլ ԱԺ պատգամավոր՝ երկքաղաքացի է։ Նախկին իշխանություններին ծառայած մի խումբ սահմանադրագետներ  «հիմնավորեցին», թե Սամվել Կարապետյանը կարող է վարչապետ դառնալ, երբ իր ղեկավարած ուժը խորհրդարանում ստանա ձայների մեծամասնությունը, Սահմանադրության 148-րդ հոդվածում ԱԺ պատգամավորների 2/3-ով կատարվեն համապատասխան փոփոխություններ։