Ասում է՝ «տվեք ինձ իշխանություն, ես սահմանադրական կարգը կհարմարեցնեմ իմ հակասահմանադրական կարգավիճակին»․ վերլուծաբանը՝ Տաշիր Սամոյի մասին

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Կարճ ասած՝ ասում է․ «Տվեք ինձ իշխանություն, ես սահմանադրական կարգը կհարմարեցնեմ իմ հակասահմանադրական կարգավիճակին ու կկառավարեմ ձեզ»։


Այսինքն՝ դրա տրամաբանական հետևանքն այն է, որ ամբողջ պետական համակարգը կհարմարեցվի մեկ անձի մասնավոր շահերին՝ տնտեսությունից սկսած մինչև արտաքին քաղաքական ուղղվածություն։


Քաղաքագիտական առումով սա իշխանության ապօրինի կենտրոնացման, իրավական պետության հիմքերի քայքայման և ժողովրդավարկան ինստիտուտների վտանգավոր դեգրադացիայի դասական օրինակ է։


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ 


Նշենք, որ գործող օրենսդրությամբ  ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել ո՛չ վարչապետի թեկնածու, ո՛չ էլ ԱԺ պատգամավոր՝ երկքաղաքացի է։ Նախկին իշխանություններին ծառայած մի խումբ սահմանադրագետներ  «հիմնավորեցին», թե Սամվել Կարապետյանը կարող է վարչապետ դառնալ, երբ իր ղեկավարած ուժը խորհրդարանում ստանա ձայների մեծամասնությունը, Սահմանադրության 148-րդ հոդվածում ԱԺ պատգամավորների 2/3-ով կատարվեն համապատասխան փոփոխություններ։