ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել Կանադայի նկատմամբ Թրամփի մաքսատուրքերին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ հավանություն է տվել Կանադայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի չեղարկմանը, գրում է BBC-ին։


Բանաձևն ընդունվել է 219 կողմ և 211 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Վեց հանրապետական օրենսդիրներ միացել են դեմոկրատներին՝ աջակցելով նախաձեռնությանը, որը նպատակ ունի վերացնել նախորդ տարի Կանադայի նկատմամբ սահմանված ներմուծման մաքսատուրքերը։


Քվեարկությունը խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ բանաձևը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից և ստորագրվի նախագահի կողմից։ Քաղաքական վերլուծաբանները նշում են, որ քիչ հավանական է, որ այն նախագահի կողմից հավանության արժանանա։


Վերընտրվելուց հետո՝ Դոնալդ Թրամփը մի շարք նոր մաքսատուրքեր է սահմանել Կանադայի նկատմամբ՝ առևտրային քաղաքականության շրջանակում։ Վերջերս նա նաև սպառնացել է սահմանել մինչև 100 տոկոս ներմուծման հարկ՝ ի պատասխան Կանադայի և Չինաստանի միջև քննարկվող հնարավոր առևտրային համաձայնագրի։