Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Իհարկե, եթե կարապետյաններն իշխանության գան, նրանք ՀՀ Սահմանադրությունը կկարեն Սամվել հոպարի «հագով»

 

 Եթե քոչարյաններն իշխանության  գան՝ Ռոբերտ հայրիկի կամ Լևոն որդու «հագով» կկարվի Սահմանադրյությունը։

 

Սարգսյանների պարագայում, երևի, փեսայի «հագով»։

 

 Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է, քանզի այս երեքի իշխանության տարիներն իրենց  համար  սահմանադրությունն ու պետականությունը ոտնատակ տալու ժամանակներ են եղել։

 

Բայց այստեղ մի կարևոր «բայց» կա. այս երեքին էլ միավորում է մի շատ կարևոր հանգամանք.  երեքն էլ Հայաստանում այլևս երբեք իշխանության գալու շանս չունեն։