Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գայանե Գաբրիելյանին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- գրված է որոշման տեքստում: