Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղություն և բարգավաճում» (TRIPP) ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը՝ ամփոփելով Ադրբեջան կատարած այցը։
«Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի TRIPP նախաձեռնությունը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը։ Վենսի պատմական այցը հզոր հիմք դրեց տարածաշրջանային կայունության և համատեղ տնտեսական աճի համար»,– գրել է նա։