Աշխարհը հասել է մի շրջադարձային կետի, որը պահանջում է վերանայել ԱՄՆ-ի դերը. հին աշխարհն այլևս չկա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Եվրոպա կատարելիք այցի ընթացքում նախատեսում է քննարկել գլոբալ շրջադարձային պահը և Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների նոր դերը։


Նա այս մասին լրագրողներին ասել է Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար Եվրոպա մեկնելուց առաջ։


«Կարծում եմ՝ մենք շրջադարձային կետում ենք։ Եվ ես նույնիսկ կանդրադառնամ իմ ելույթին կամ հայտարարությանը, որը ես արեցի պետքարտուղարի պաշտոնում իմ հաստատման լսումների ժամանակ. աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ։ Հին աշխարհը, այն աշխարհը, որտեղ ես մեծացել եմ, այլևս չկա։ Եվ մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, և դա մեզնից բոլորից կպահանջի վերանայել, թե դա ինչ է նշանակում և ինչպիսին կլինի մեր դերը», - ասել է նա։


«Մենք այս մասին բազմաթիվ անձնական զրույցներ ենք ունեցել մեր դաշնակիցներից շատերի հետ, և մենք պետք է շարունակենք այդ զրույցները։ Ես կարծում եմ, որ մենք առաջընթաց կգրանցենք այդ հարցում, և հուսով եմ՝ այնտեղ կայանալիք հանդիպումներում», - ավելացրել է Ռուբիոն։