Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Հայաստան»
խմբակցությունը ԱԺ քննարկմանն էր ներկայացրել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի
լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը:
Այսօր
Ազգային ժողովում այդ հարցով տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքները
ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ըստ այդմ՝
քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել է
28-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
կողմ 28, դեմ 0:
Այսպիսով,
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները չեն դադարեցվում: