Գուրգեն Եղիազարյանը կազատվի Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանը կազատվի պաշտոնից։ Վարչապետի որոշումը հրապարակված է e-gov.am հարթակում։


«Գուրգեն Յուրիկի Եղիազարյանին 2026 թվականի փետրվարի 16-ից ազատել քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։