Իրանում վարչակարգի փոփոխությունը լավագույն բանն է, որը կարող է տեղի ունենալ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ Իրանում վարչակարգի փոփոխությունը լավագույն բանը կլիներ, որ կարող էր տեղի ունենալ, հայտնում է AFP-ն։


«Թվում է՝ դա կլիներ լավագույնը, ինչ կարող էր պատահել», — ասել է Թրամփը լրագրողներին Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգ ռազմաբազայում, երբ լրագրողը հարցրել է՝ արդյոք նա ցանկանում է «վարչակարգի փոփոխություն» Իրանում։


«47 տարի շարունակ նրանք խոսել են, խոսել ու խոսել։ Այդ ընթացքում, մինչ նրանք խոսում էին, մենք բազում կյանքեր

 կորցրինք», — ասել է նա լրագրողներին։


Այն հարցին, թե ում կցանկանար տեսնել ղեկավարի դերում, Թրամփը պատասխանել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին։


«Ես չեմ ուզում խոսել այդ մասին։ Կան մարդիկ», — ասել է ԱՄՆ նախագահը։


Այնուհետև նրան հարցրել են, թե արդյոք նա կհամաձայնի որևէ այլ տարբերակի, քան զրոյական հարստացումը:


«Մենք չենք ցանկանում հարստացում»,- հավելել է նա: