Պլան «պրավալիտսյա». Ալեն Սիմոնյանը` Սամվել Կարապետյանի մասին

«Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու, դա հերթական ֆեյք նորությունն է»:


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ ԱՍլեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թիմի կողմից կուսակցություն ձևավորելու և Սահմանադրության փոփոխությունների միջոցով Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու դառնալու մտադրություններին։


«Իմ կարծիքով ինքն իր համար փախուստի ձև է գտել նման որոշմամբ: Մշտապես հայտարարել է, որ չի ուզում, և չի զբաղվելու քաղաքականությամբ: Ում վրա քրեական գործ են հարուցում պարզվում է վաղեմի քաղաքական գործիչ է:


Ինքը չի կարող ո՛չ վարչապեի թեկնածու, ո՛չ վարչապետ, ո՛չ պատգամավոր լինել, ինքը չի կարող ոչ մի բան լինել, ինքը կարող է ՌԴ-ում կամ Կիպրոսում ինչ-որ բան լինել, եթե նրանց օրենսդրությամբ դա թույլատրվում է»,- ասաց Սիմոյանը:


Դիտարկմանը, թե հարցուըմները ցույց են տալիս, որ Կարապետյանը առաջատար է, Սիմոնյանն արջագանքեց. «Նման բան ասելուց թող գոնե խաչակնքվեն»: