Մադուրոյին գերեվարելու համար ԱՄՆ-ն ծախսել է շուրջ 3 միլիարդ դոլար. Bloomberg

Bloomberg-ը գնահատմամբ Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմական գործունեությունը, այդ թվում՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերեվարելու գործողությունը արժեցել է մոտ 3 միլիարդ դոլար (2.9 միլիարդ դոլար):


Գործակալությունը գնահատում է, որ այնտեղ տեղակայված նավերի շահագործումը նոյեմբերի կեսերից մինչև հունվարի կեսերը օրական արժեցել է ավելի քան 20 միլիոն դոլար:


Պենտագոնի նախկին վերահսկիչ և Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի (AEI) ավագ գիտաշխատող ՄաքՔասքերը հավելել է, որ այս գնահատականները չեն ներառում հետախուզությունը կամ թիրախավորումը, այդ թվում՝ կիբերաջակցությունը և օպերատիվ ուսուցումը: