ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգում հոկեյի խաղի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում՝ հարձակվողը: Այս մասին հաղորդում է տեղական Target 12 հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ ևս 4 տուժածներ հոսպիտալացվել են։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը
14:00-ի
սահմաններում Փոթաքեթ քաղաքում, հենց այն պահին,
երբ մարզադաշտում պետք է սկսվեր Coventry և Blackstone Valley դպրոցական թիմերի միջև խաղը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի մարդ խուճապի մատնված վազել են մոտակա դեղատուն և հայտնել հրաձգության մասին։ Աշխատակիցները օպերատիվ կերպով փակել են մարզադաշտը և իրականացրել տարհանում։ Այցելուները զանգահարել են արտակարգ ծառայություններ և թաքնվել հաստատության ներսում՝ մինչ ոստիկանության ժամանումը։
Տեղի ունեցածի պատճառը դեռևս պարզված չէ։ Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը և պարզում դեպքի բոլոր հանգամանքները։