Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Աթենք

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Աթենք: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։



Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Կոնստանտինոս Տասուլասի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։


Նախատեսվում է նաև նախագահի մասնակցություն մի շարք բարձր մակարդակի պաշտոնական միջոցառումների։