«Առաջընթացը զգալի է». Ուիթքոֆը՝ Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ժնևի բանակցություններում պայմանավորվել են խորհրդակցությունների արդյունքների մասին զեկուցել իրենց երկրների ղեկավարներին և շարունակել աշխատանքը համաձայնագրի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը X սոցիալական ցանցում։


Նա նաև նշել է, որ ԱՄՆ գործող վարչակազմին հաջողվել է «մի տեղ հավաքել հակամարտության կողմերին, ինչը հանգեցրել է զգալի առաջընթացի»։


«Այսօր նախագահ (Դոնալդ) Թրամփի հանձնարարությամբ Միացյալ Նահանգները անցկացրեց եռակողմ քննարկումների երրորդ փուլը Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Շվեյցարիայի Համադաշնությանը հյուրընկալության և այսօրվա հանդիպումները անցկացնելու համար... Երկու կողմերն էլ համաձայնեցին զեկուցել իրենց համապատասխան ղեկավարներին և շարունակել աշխատանքը համաձայնագրի ձեռք բերման ուղղությամբ»,- գրել է Ուիթքոֆը։