«Ընկերություններն AI-ը օգտագործում են ամերիկացիներին հետևելու համար». Ջեյ Դի Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մտահոգություն է հայտնել, որ ընկերություններն օգտագործում են արհեստական բանականությունը (ԱԲ) ամերիկացիներին հետևելու համար։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի «The Story» ծրագրին տված հարցազրույցում։


«Ինձ անհանգստացնում է այն, որ ընկերություններն օգտագործում են արհեստական բանականությունը ամերիկացիներին հետևելու համար։ Ինձ անհանգստացնում է ներխուժումը մասնավոր կյանք, և ես շատ մտահոգված եմ քաղաքական կողմնակալությամբ», — ասել է Վենսը (մեջբերումը՝ ըստ Reuters-ի)։


2025 թվականի հոկտեմբերին NewsMax հեռուստաալիքին տված հարցազրույցում Վենսը նշել էր, որ արհեստական բանականությունը պարունակում է ինչպես օգուտներ, այնպես էլ լուրջ ռիսկեր։ Նրա խոսքով՝ իշխանությունների խնդիրն է ուժեղացնել տեխնոլոգիայի դրական ազդեցությունները և նվազագույնի հասցնել բացասականները։


Որպես զարգացման ցանկալի և սոցիալապես օգտակար ուղղություն՝ նա բերել էր քաղցկեղի բուժման նոր մեթոդների որոնման նպատակով ԱԲ-ի կիրառման օրինակը։ Միևնույն ժամանակ, Վենսը քննադատել էր ԱԲ-ի օգտագործումը էրոտիկ և պոռնոգրաֆիկ բովանդակության ստեղծման համար՝ հիշատակելով OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի հայտարարությունը։


Հատուկ մտահոգություն են առաջացնում, ըստ նրա, հետևելու և խարդախության ռիսկերը, ԱԲ-ի կիրառումը տարեցներին կեղծ ձայներով խաբելու համար, ինչպես նաև համացանցում երեխաներին սպառնացող վտանգները։ Այդուհանդերձ, նա չափավոր լավատեսություն է հայտնել ավտոմատացման վերաբերյալ՝ նշելով, որ պատմականորեն նոր տեխնոլոգիաները (օրինակ՝ բանկոմատները) երկարաժամկետ հեռանկարում ստեղծել են նոր աշխատատեղեր և բարձրացրել արտադրողականությունը։