ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով կազմակերպում է ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում 17-18 տարեկան միջնակարգ կրթությամբ՝ ՀՀ արական սեռի քաղաքացիների համար:
Ուսման տևողությունը 4 տարի է: Կուրսանտներն ապահովվում են անվճար քնելատեղով և սննդով, ինչպես նաև բարձր կրթաթոշակով:
3-րդ և 4-րդ կուրսերում օգտվում են ազատ ելքի իրավունքից և ավարտին ստանում են B C կարգի վարորդական վկայական: Շրջանավարտները, ստանալով լեյտենանտի զինվորական կոչում, ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներում և Երևան քաղաքում, պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման ծրագրով ապահովվում 75-80ք.մ. մակերեսով բնակարանով (բոլոր ծախսերը իրականացնում է պետությունը):
Ցանկացողները մինչև մարտի 30-ը կարող են դիմել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն ( ք. Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով) կամ զանգահարել 015-57-91-77, 015-57-97-74 հեռախոսահամարներով: