Մինչ մեր ընդդիմախոսները ամեն օր գուժում են տնտեսության իբրև թե վատ վիճակի մասին, աշխարհի հեղինակավոր վարկանիշային կազմակերպություններից մեկը՝ S&P Global Ratings-ը, Հայաստանի վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից փոխել է «դրական»։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ շարունակելով․
«Այս որոշման հիմքում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը, միջազգային պահուստների բարձր մակարդակը և մակրոտնտեսական կայունությունը։
Գործակալության կողմից գնահատվող 143 երկրների շարքում Հայաստանը ամենաարագ տնտեսական աճ արձանագրող պետություններից մեկն է` վերջին 4 տարիներին միջինում 7.8%։ 2026 թվականի համար կանխատեսվում է 5.3% տնտեսական աճ, ինչը մոտ է կառավարության սահմանած թիրախին։
Փաստերը խոսուն են. վստահ եմ, որ առաջիկա զարգացումների արդյունքում Հայաստանի միջազգային գնահատականները շարունակելու են բարելավվել»։