Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է Դամասկոսում ԱՄՆ դեսպանության աշխատանքը վերսկսելու մտադրության մասին, որը փակվել էր 2012 թվականին քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Associated Press-ի տվյալով՝ ներկայացուցչության վերաբացման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարությունը որդեգրել է փուլային մոտեցում: Նախապատրաստությունը կսկսվի 15 օրից, սակայն ամերիկյան անձնակազմի՝ Դամասկոս վերադառնալու ժամկետները դեռ չեն հստակեցվում:
Աղբյուրի փոխանցմամբ` դեսպանատան վերաբացման հարցով զբաղվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը: