ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում անդրադարձել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակին և խաղաղության գործընթացի արդյունքներին։
Պատգամավորն ընդգծել է, որ տևական ժամանակ է, ինչ սահմանային միջադեպերի հետևանքով կորուստներ չեն արձանագրվել, ինչը խաղաղության քաղաքականության ամենակարևոր ձեռքբերումն է։
Ալեքսանյանի փոխանցմամբ՝ արդեն երկու տարուց ավել է, ինչ սահմանին զոհեր չկան։ Պատգամավորը նշել է, որ քաղաքացիներն այլևս առավոտը չեն սկսում սահմանից եկող «բոթերով», ինչը հնարավոր է դարձել հաստատված խաղաղության շնորհիվ։
Նա կոչ է արել «սիրել ու փայփայել» ստեղծված իրավիճակը և գնահատել այն կայունությունը, որն առկա է այսօր։
«Սա մի բան է, որը մեզ բերել է խաղաղությունը։ Հենց սրա համար է, որ մենք պետք է սիրենք ու փայփայենք այս խաղաղությունը և փառք տանք Աստծուն սրա համար»,- նշել է պատգամավորը։