ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունների ֆավորիտները. ո՞վ կփոխարինի Թրամփին 2028 թվականին․ Axios

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող են դառնալ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի պոտենցիալ իրավահաջորդները նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


«Նախագահի երազանքը 2028 թվականի համար Վենս-Ռուբիո տանդեմն է, ընդ որում՝ անմիջապես հստակեցվում է, որ առաջնորդողը լինելու է Վենսը», — հայտնել է պարբերականի աղբյուրը։


Թրամփի խորհրդականի խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը մեծապես կուրախացնի ամերիկացի առաջնորդին։ Axios-ի տեղեկություններով՝ Վենսն արդեն ունի մարդկանց մի թիմ, որոնք պատրաստ են հիմք դառնալ 2028 թվականի նախագահական արշավի համար, եթե նա առաջադրվի որպես թեկնածու։


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ 2028 թվականի նախագահական ընտրությունների համար ֆավորիտներ կան, սակայն դեռ վաղ է խոսել որևէ կոնկրետ անձի մասին։ Նա նաև Ռուբիոյին և Վենսին անվանել է «հիասքանչ մարդիկ», սակայն հրաժարվել է պաշտոնապես հնչեցնել իր իրավահաջորդի անունը 2028 թվականի ընտրությունների համար։