ՆԳՆ-ն փետրվար և մարտ ամիսների շաբաթ օրերին կիրականացնի վարորդական իրավունքի գործնական քննություններ

Հերթերը նվազեցնելու նպատակով, ՆԳ նախարարի հանձնարարականով, ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները փետրվար և մարտ ամիսների շաբաթ օրերին (փետրվարի 28, մարտի 7, 14, 21 և 28) քաղաքացիներին կմատուցեն վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 

Գործնական քննությունների համար արդեն գրանցված և հերթի մեջ գտնվող քաղաքացիները նախապես կծանուցվեն։

 


ՆԳ նախարարությունը շարունակում է մշտադիտարկումներն ու հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։