Տիգրան Ավինյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած գործարարների հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած գործարարների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ընկերություններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 


Հյուրերին ներկայացնելով քաղաքի զարգացմանը միտված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։ Կարևորվել են՝


- Տրանսպորտային համակարգի արդիականացման  ծրագրերը,

- Թվային փոխակերպման նախագծերի իրականացումը՝ GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրումը,
- Նորագյուղի վերակառուցումը,
- Թափոնների կառավարումը: