Ջրի կառավարումից խոսում է մի թիմ, որի քաղաքական հայրերի կառավարման տարիների ընթացքում Հայաստանում չի կառուցվել գեթ մեկ ջրամբար. Միրոյան

«Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.


Ջրի կառավարումից է խոսում մի թիմ, որի քաղաքական հայրերի կառավարման տարիների ընթացքում Հայաստանում չի կառուցվել գեթ մեկ ջրամբար, չի իրականացվել ջրային համակարգերի կառուցում/վերակառուցում:


Չմոռանանք նաև այդ ժամանակահատվածում տրված (կամ երկարաձգված) ջրօգտագործման թույլտվությունները, ինչի արդյուքնում խիստ նվազել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարները՝ վտանգի տակ դնելով դրանց հետագա վերականգնման հնարավորությունը։