ՀՀ ԱԳՆ֊ն դեռևս ս.թ. հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է կայանալ Բիշքեկում՝ հավելելով, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ համալիրով երբեք չի ընդհատվել, և որ ադրբեջանական կողմն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը։